Ապահովագրական փաթեթը ներառելու է հետազոտություններից մինչ վիրահատություններ, նույնիսկ դեղորայք․ Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը

Թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրության փաթեթի մեջ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մանրամասներ է հայտնել առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգից։

«Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով: 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել համակարգը: Կունենանք մեկ ապահովագրական փաթեթ՝ պետության կողմից ապահովագրված շահառուների համար»,-ասաց Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է ապահովագրական փաթեթին, ըստ Ավանեսյանի, այն կախված չի լինելու քաղաքացու եկամուտներից, այլ հաստատուն արժեք է ունենալու։ Փաթեթում ընդգրկված ծառայությունների թվում է լինելու նաև սրտանոթային, քաղցկեղային հիվանդությունները, սքրինինգային հետազոտությունները, վիրահատությունները. «Թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու ապահովագրության փաթեթի մեջ»։

Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ ապահովագրական փաթեթը լինելու է ընդգրկուն. «Անելու ենք ամեն ինչ, որ հաջողի համակարգը»։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print