Թուրք արտգործնախարարը հիշեցրել է, որ այդ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ։ Չավուշօղլուն այդ մասին հայտարարեց Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Աշխատանքներ են տարվում, քայլեր կան, որոնք մենք կձեռնարկենք դեպի սահմանային անցակետ տանող ճանապարհների հարցով։ Մենք այսօր պայմանավորվել ենք արագացնել այդ ամենը»,– ասաց Չավուշօղլուն։
Նա հիշեցրեց, որ տվյալ երթուղին պատմական «Մետաքսի ճանապարհն» է, և դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հայկական և թուրքական կողմից ձեռք է բերվել համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ:
– –