Հայկական սիրված ուտեստների ցանկում են լավաշը, լահմաջոն, դոլման, հարիսան, ղափաման, խորովածը եւ քյաբաբը։
TasteAtlas սննդի փորձառական ուղեցույց է, որը խմբավորել է աշխարհի խոհանոցները՝ հիմնված իրական բաղադրատոմսերի, սննդի քննադատների ակնարկների ու հայտնի բաղադրիչների եւ ուտեստների վերաբերյալ հետազոտական հոդվածների, ինչպես նաեւ բաղադրիչների, ուտեստների եւ խմիչքների քվեարկության վրա:
Աշխարհի 95 խոհանոցների լավագույն հնգյակում ներառվել են Իտալիան, Հունաստանը, Իսպանիան, Ճապոնիան, Հնդկաստանը։
Հայաստանը 3,80 միավորով 90-րդ հորիզոնականում է։ Հայկական սիրված ուտեստների ցանկում են լավաշը, լահմաջոն, դոլման, հարիսան, ղափաման, խորովածը եւ քյաբաբը։ Նաեւ մանթին է ներառվել, որը բուսական ուտեստ է։
–