Շահողը հրաժարվել է ամբողջական գումարը 29 տարվա ընթացքում մասառմաս ստանալու տարբերակից՝ փոխարենն ընտրելով անմիջապես 997,6 մլն դոլար ստանալու տարբերակը:
Պատմության մեջ երբևէ վիճակախաղով ամենամեծ ջեքփոթը շահած անձի ինքնությունը բացահայտվել է: Նա Կալիֆոռնիայի բնակիչ Էդվին Կաստրոն է, գրում է The Guardian-ը:
Նա Powerball վիճակախաղով ռեկորդային 2.04 մլրդ դոլար շահած տոմսը գնել է նոյեմբերի ութին: Կաստրոն իր հաջողակ տոմսը գնել է Ալտադենայում գտնվող Joe’s Service Center-ից՝ Փասադենայից մոտ հինգ մղոն հյուսիս: Խանութի սեփականատեր Ջո Չահայեդը շահած տոմսը վաճառելու համար ստացել է 1 մլն դոլար բոնուսային մրցանակ:
Շահողը հրաժարվել է ամբողջական գումարը 29 տարվա ընթացքում մասառմաս ստանալու տարբերակից՝ փոխարենն ընտրելով անմիջապես 997,6 մլն դոլար ստանալու տարբերակը:
–