Նման վարքագծով Ադրբեջանը նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։ Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բնակիչներին խնդրում են զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները։
– –