Արցախում բանկերը տրամադրել են 49․7 մլրդ դրամ

Վարկերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռը՝ 84.9 տոկոսով կազմել են բանկերի վարկային ներդրումները:

Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝   այս տարվա հունվարի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել են 49.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը 20,2 տոկոսով կամ 12.5մլրդ դրամով նվազել է: Վարկերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռը՝ 84.9 տոկոսով կազմել են բանկերի վարկային ներդրումները:

Ըստ տնտեսության ճյուղերի՝ 2023 թ-ի հունվարի 1-ի դրությամբ արդյունաբերությանն ուղղված վարկավորման ծավալը ավելացել է ՝ կազմելով 34.3տոկոս՝ նախորդ տարվա 15.2 տոկոսի փոխարեն: Վարկավորման ծավալները նվազել են գյուղատնտեսությունում, շինարարության և առևտրի  ոլորտում: Այլ ճյուղերը միասին վերցրած՝ նախորդ տարվա 61.4 տոկոսի փոխարեն վարկավորվել են 53.7 տոկոսով:
2022 թ-ի հունվարի 1-ի համեմատ աճել են ավանդները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print