15 գերմանացի ոստիկան կմասնակցի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Առաքելությունն իր գործունեությունը կսկսի փետվարի 20-ին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության 15 ոստիկան կմասնակցի Հայաստանում ԵՄ միջազգային առաքելությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Հեբենշտրայտին։

Նշվում է, որ EUMA առաքելությունն իր գործունեությունը կսկսի փետվարի 20-ին։ Դրա նպատակն է անզեն պարեկների օգնությամբ հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Գերմանացի պաշտոնական ներկայացուցիչը հստակեցրել է, որ EUMA–ի առաքելությանն ամենաշատը 15 գերմանացի իրավապահպան կմասնակցի, իսկ ընդհանուր առմամբ եվրոպական տարբեր երկրներից մասնակից ոստիկանների թիվը կլինի 100։

«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– նշել է պաշտոնյան։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print