16,6 միլիարդ դրամ՝ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար

Կհիմնանորոգվի նաև Քաջարանից դեպի Մեղրի  8,2 կմ ճանապարհահատվածը։

Կառավարությունը 16,6 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 89,6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։

Ներկայացնելով նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, այս փաթեթով հիմնանորոգվող և վերակառուցվող ճանապարհների երկարությունը կազմում է 89,6 կմ։

«Հիմնանորոգումների և նախագծերի համար նախատեսվում է հատկացնել 17,74 միլիարդ դրամ, որից միայն 16,6 միլիարդ դրամը՝ շինարարության, 173 միլիոն դրամ՝ տեխնիկական վերահսկողության, 162 միլիոն դրամ՝ հեղինակային վերահսկողության, իսկ նախագծային փաստաթղթերի համար 79 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Կհիմնանորոգվի Սուրենավան-Երասխ 12,2 կմ, Քաջարանից դեպի Մեղրի  8,2 կմ, Սևան-Մարտունի-Գետափ 17 կմ և այլ ավտոճանապարհների հատվածները։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print