Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ մեր առաջարկները. Փաշինյան

Վարչապետի խոսքով նախագծի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին։Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար»,-ասաց Փաշինյանը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print