Գորիսում աապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Հայտնաբերվել է ապօրինի հատված ընդհանուր 2 խմ փայտանյութ։

Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման ևս մեկ դեպք, հայտնում են ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Գորիսի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ստուգել են  փայտանյութով բարձված 2 թեթև մարդատար մեքենա՝ հայտնաբերելով ընդհանուր 2 խմ փայտանյութ։ Վարորդները բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Ընդ որում, մեքենաները եղել են առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման, վարորդներից մեկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային աշխատակիցները «Ֆորդ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերել էին մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print