Հայաստանում լոգիստիկ խնդիրները կլուծվեն՝ եթե չոր նավահանգիստ ստեղծվի․ Էկոնոմիկայի նախարար

«Ես երկու օր առաջ հանդիպել եմ ամենախոշոր նավահանգստային օպերատորներից DP World-ի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել եմ չոր նավահանգստի նախագիծը, քննարկել ենք իրենց հետ համագործակցելու հնարավորությունները։

Այսօր լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին։ Նախարարը նշել է, որ գյուղատնտեսությանը պետք է սկսել նայել բիզնես տեսանկյունից։

«Բիզնեսմենը պետք է հաշվի իր եկամուտները, և եթե իրեն ձեռք է տալիս՝ անի, եթե ձեռք չի տալիս չանի այդ գործը։ Եթե մենք այդ ոլորտը դիտարկենք ոչ թե որպես բիզնես, այլ որպես սոցիալական ծրագիր, երկարաժամկետ հեռանկարներ չենք ունենա։ Գյուղատնտեսությանը պետք է մոտենալ ամբողջապես բիզնես տրամաբանությամբ»,- նշել է Վահան Քերոբյանը։

 Նախարարն անդրադարձել է նաեւ մեր երկրի լոգիստիկ խնդիրներին։ Ըստ նրա խնդիրը կլուծվի, եթե ստեղծվի չոր նավահանգիստ․ «Ես երկու օր առաջ հանդիպել եմ ամենախոշոր նավահանգստային օպերատորներից DP World-ի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել եմ չոր նավահանգստի նախագիծը, քննարկել ենք իրենց հետ համագործակցելու հնարավորությունները։ Դուբայում հանդիպել եմ նաև նախարարների հետ, քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու հարցը։ Սա շատ լավ տնտեսական կոնտեքստ ունի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառությունը յոթ անգամ աճել է և հատել 1 միլիարդի սահմանը։ Հիմա մեր արաբ գործընկերները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական նախագծերին»։ –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print