Շառլ Ազնավուրի մասին ֆիլմ կնկարահանվի

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն ամռանը, այն կցուցադրվի 2024 թվականին՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ:

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի մասին պատմող կենսագրական ֆիլմում Ազնավուրին կմարմնավորի ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը։   «Պարոն Ազնավուր» ֆիլմը  հանրությանը կներկայացվի 2024 թվականին, տեղեկանում են Հայկական կինոհանրության ֆեյսբուքի էջից։

Ֆիլմում ներկայացվելու է 1950-ականներին Շառլ Ազնավուրի հանրահայտ դառնալու ճանապարհը,  նրա բարեկամությունը բազմաթիվ արտիստների հետ, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի, որը նրան իր հետ հյուրախաղերի է տարել է Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ։

Պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը՝ Շառլ Ազնավուրի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը հայտնել է, որ երգիչը դեռ իր կենդանության օրոք է թույլատրել իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանել։ Նրա գաղափարն էր, որ ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին մասի վրա՝ «զրոյից մինչև փառք»։

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն ամռանը, այն կցուցադրվի 2024 թվականին՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print