Վերջիններիս համար էլ շինարարությունը դարձել էր աշխատանք ունենալու հնարավորություն, շատերը ընտանիք էին կերակրում ունենալով այդ զբաղվածությունը:
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ մնացել են առանց կացարանի: Պատերազմից անմիջապես հետո լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում Արցախի ողջ տարածքում` տեղահանված անձանց կացարանով ապահովելու նպատակով։ Վերջիններիս համար էլ շինարարությունը դարձել էր աշխատանք ունենալու հնարավորություն, և շատերը ընտանիք էին կերակրում ունենալով այդ զբաղվածությունը: Շրջափակումը դեպի վատը փոխեց նաև այս մարդկանց վիճակը: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, ինչը պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք մեծ մասամբ ներկրվում էին Հայաստանից: Շատ բանվորներ կորցրել են իրենց աշխատանքը, ասել է թե` ընտանիքը կերակրելու միջոցը:
–