Գործակալության ներկայացուցիչները մայրերին են փոխանցել նորածինների ծննդյան վկայականները,նաև` փոքրիկ նվերներ։
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակիցները, գործակալության պետի գլխավորությամբ, այսօր այցելել են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՝ շնորհավորելու նորածիններին ու նրանց մայրերին:
Որպես կանոն՝ նորածնի հայրն է այցելում գործակալություն՝ երեխայի ծննդականը ստանալու համար: Այսօր բացառություն է արվել: Գործակալության ներկայացուցիչները մայրերին են փոխանցել նորածինների ծննդյան վկայականները,նաև` փոքրիկ նվերներ։
–