Բաշխվել են  մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահի եւ քարտուղարի պաշտոնները   

 Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը` մինչև ժամը 18.00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հերթական նիստում որոշեց երկարացնելու ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն, նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը:

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 40-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 17-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 4-ական։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը` մինչև ժամը 18.00-ն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print