Հիշեցնենք, որ DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը հետաձգվել էր մինչեւ 2023 թվականի գարուն: Նման որոշում էր կայացրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով։
Մարտի 10-12 Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը և նույնանուն համաժողովը։
ԴիջիԹեք ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական և միջազգային, փորձառու և սկսնակ ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։ Ցուցահանդեսն այցելուների համար ավանդաբար անվճար է։ Այս տարի գործարկվելու է ոչ պարտադիր առցանց գրանցում։
ԴիջիԹեք համաժողովը բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների և հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Խոսնակների թվում են Ռազմիկ Հովակիմյանը (Graph Ventures), Սուվի Լինդենը (Ֆինլանդիայի Տրանսպորտի և կապի նախկին նախարար), Նիր Չինսկին (Գուգլ քլաուդի տարածաշրջանային տնօրեն), Պիեր Հեննեսը (Granatus Ventures), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Անու Նուրման (Էստոնական հետազոտական խորհուրդ), Թոնի Սաֆոյանը (SADA Systems), Անդրեյ Զդրավկովիչը (AMD) և մի շարք այլ ոլորտային առաջատարներ։
«ԴիջիԹեք 2022» համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։
«Սկսած WCIT2019-ից, ԱՏՁՄ-ն հստակ նպատակ է ստանձնել՝ վերածելու ԴիջիԹեք համաժողովը Հայաստանում տեղի ունեցող միջազգային թեք կոնֆերանսի։ Ուրախ ենք արձանագրել, որ «ԴիջիԹեք 2022»-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ խոստմանը ինչպես իր գլոբալ կարևորություն ներկայացնող բովանդակությամբ, այնպես էլ տասից ավելի երկրներ ու մի քանի աշխարհամասեր ներկայացնող խոսնակներով», – նշեց համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։
Համաժողովի տոմսերը կարող եք ձեռք բերել «ԴիջիԹեք 2022»-ի պաշտոնական կայքում։ Ուսանողների համար մուտքն անվճար է՝ մինչև փետրվարի 26-ը գրանցվելու դեպքում։ Օրակարգի և խոսնակների ցուցակի թարմացումներին կարող եք մշտապես ծանոթանալ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը հետաձգվել էր մինչեւ 2023 թվականի գարուն: Նման որոշում էր կայացրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով և առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով։
–