Գերմանիայի իշխանությունները Siemens Energy-ին թույլտվություն չեն տրամադրել դրանք։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ «Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայի հարավում կառուցվող «Աքքույու» ատոմակայանը կարող է խնդիրներ ունենալ գերմանական էլեկտրասարքավորումների մատակարարման հետ։ Գերմանիայի իշխանությունները Siemens Energy-ին թույլտվություն չեն տրամադրել դրանք։
Թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում Գերմանիայի հետ՝ հասկանալու, թե ինչ պայմաններով կթույլատրվի սարքավորումները մատակարարել կառուցվող ատոմակայանին։ «Ռոսատոմ»-ի նախագծային ընկերությունից՝ Akkuyu Nuclear-ից «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ սարքավորումների մատակարարման դադարեցման մասին որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել՝ հավելելով, որ Siemens Energy-ն կատարում է իր պայմանագրային պարտավորությունները: Գերմանիայի իշխանությունները և Siemens Energy-ն այս ամենը չեն մեկնաբանել։
Միջերկրական ծովի ափին «Ռոսատոմ»-ը 2018 թվականից է կառուցում Թուրքիայի առաջին չորս ռեակտորներով ատոմակայանը։ Մոսկվան և Անկարան այս պահին բանակցում են Սև ծովի ափին եւս մեկ ատոմակայանի կառուցման շուրջ։ Ինչպես հունվարի 30-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը, Աքքույու ատոմակայանի առաջին ռեակտորը նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ։
–