Զրուցակիցներն ադրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։
Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցելու է ամենամյա Անվտանգության համաժողովին:
Իլհամ Ալիևը անվտանգության համաժողովի մասնակիցների թվում է:
Գերմանիայում հնարավո՞ր են հայ-ադրբեջանական բանակցություններ. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում, Հայաստանի կառավարությունից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել են՝ նման տեղեկություն չունեն։
– –