Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
«Այս պահին նման տեղեկություն չկա», -նշել են կառավարությունից:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցելու է ամենամյա Անվտանգության համաժողովին։ Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
– –