Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց հետաքրքրվածությունը Ռուսաստանի միջնորդության հարցում։
Ռուսաստանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին: Ամենաշաբաթյա ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Օրերս կայացել են օգտակար այցեր, շփումներ, Երևանում և Բաքվում է եղել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց հետաքրքրվածությունը մեր երկրի միջնորդության հարցում: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայունությունը՝ չեմ ներկայացնի խորհրդատվության մանրամասները, բայց կարող եմ ևս մեկ անգամ վերահասատել մեր պատրաստակությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն այս հարցի շուրջ», – ասել է Զախարովան:
– –