Եթե որևէ մեկը ձախողել է հայ–ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա Արևմուտքն է` ԱՄՆի–ի գլխավորությամբ․ Զախարովան՝ ԱՄՆ Պետդեպին

Զախարովա

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը, որում Ռուսաստանը մեղադրվում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հայ–ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը ձախողելու մեջ։

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել դեռ նախորդ տարվա փետրվարին։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Sputnik Արմենիան։

Զախարովայի խոսքով` ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այդ ժամանակ հորինված պատրվակով դադարեցրին փոխգործակցությունը ռուսաստանցի գործընկերոջ հետ։

«Հասկանալի բացատրություն այդպես էլ չտրվեց։ Դա հաշվի առնելով` մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափով Երևանին և Բաքվին աջակցություն ցուցաբերելու վրա` հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան պայմանավորվածությունների վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք և բացատրել»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ միջնորդությանը, ՌԴ ԱԳՆ–ն չի տեսնում, որ այդ ուղղությամբ իրական քայլեր են արվում և այդ միջնորդությունը որևէ հավելյալ արժեք է ներկայացնում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print