Ռուսական ԹրԱՄՓ ԱԹՍ-ի փորձարկումները սկսվել են

ԱԹՍ-ն ի վիճակի է տեղափոխել մինչև 250 կիլոգրամ բեռ ավելի քան 600 կիլոմետր հեռավորության վրա:

Ռուսաստանում սկսվել են ԹրԱՄՓ (ТрАМП ) տրանսպորտային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ցամաքային փորձարկումները. առաջին թռիչքը նախատեսված է ապրիլին, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը։

Ավելի վաղ գործակալությանը հայտնի էր դարձել, որ նորագույն անօդաչու թռչող սարքն ի վիճակի է տեղափոխել մինչև 250 կիլոգրամ բեռ ավելի քան 600 կիլոմետր հեռավորության վրա:

«ԹրԱՄՓ-ի մշակողները սկսել են անօդաչու թռչող սարքի փորձարկումը ցամաքում, ստուգվում և կարգաբերվում են դրա կառավարման համակարգերն ու մեխանիզմները»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ԹրԱՄՓ (ТрАМП )-ի յուրահատկությունը մեծ բեռնախցիկ է՝ 2650 լիտր ծավալով։

Նշվում է նաև, որ քաղաքացիական նպատակներով անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել մեծ տարածքների և գյուղատնտեսության ոլորտում մոնիտորինգի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print