Փետրվարի 18-ի ժամը 11:00-ից կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Այս մասին հայտնում են Գազպրոմ-Արմենիայից։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
—