ԵՄ առաքելությունը միտված է նպաստելու խաղաղությանն ու կայունությանը։
Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի 100 հոգուց բաղկացած ԵՄ առաքելություն։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումնից հետո Ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված առաջընթացը և հետագայում ևս զարգացնելու ենք ներուժը տնտեսական ներդրումների մեր ծրագրի շրջանակներում»,- նշել է պաշտոնյան:
Good to meet PM @NikolPashinyan
— Ursula von der Leyen (@vonderleyen) February 17, 2023
EU is a committed partner of Armenia.
Next week, the 🇪🇺 will send a 100-strong mission contributing to peace and stability.
We welcome progress made on democratic reforms and will develop further the potential in our Economic Investment Plan. pic.twitter.com/I5Qx5WZdQh
— —