998 հազար դրամը 29 անգամ փոխանցել է իր հիմնադրած ընկերության հաշվեհամարին, այնուհետև կանխիկացրել է։
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարած անձը հայտնաբերվել է
2022 թվականի փետրվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահներին հայտնի էր դարձել, որ մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է արել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա իր բանկային քարտի հաշվին ունեցել է 998 հազար դրամ և, օգտվելով բանկի ծրագրային ապահովման համակարգի վրիպակից, 998 հազար դրամը 29 անգամ փոխանցել է իր հիմնադրած ընկերության հաշվեհամարին, այնուհետև կանխիկացրել է։
Քրեական ոստիկանության ծառայողների` շուրջ 1 տարի տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է ու ներկայացվել նախաքննական մարմին։
– –