Քաղաքացին հունվարի 2-ից միջպետական հետախուզման մեջ էր։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Սիսիանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 17-ին Սյունիքի մարզի Վաղատին գյուղի վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և Սիսիանի բաժին են տեղափոխել 42-ամյա Զոհրապ Կ.-ին: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ քաղաքացին հունվարի 2-ից միջպետական հետախուզման մեջ էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
– –