40 նոր կենդանատեսակ համալրել են կենդանաբանական այգու ընտանիքը

Կենդանաբանական այգում նախորդ տարի իրականացվել են բարեկարգման աշխատանքներ

2022 թ.–ի ընթացքում Երևանի կենդանաբանական այգին համալրվել է ավելի քանի 40 նոր կենդանատեսակով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը։

«2022 թ.–ին ավելացել են հիմնականում թռչունների տեսակները։ Վաղուց այգում չէին եղել պսակավոր կռունկներ, հիմա ունենք։ Այս պահին այգում խնամվում է 145 տեսակի 722 առանձնյակ»,– Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում ասում է Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ 2022 թ.–ին Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքներ են ընթացել մի քանի փուլով։ Մասնավորապես` վերանորգվել է գլխավոր մուտքի կամարը, ներդրվել է տոմսերի էլեկտրոնային համակարգը։

Այգում այս պահին արդեն գործում է 135 տեսախցիկ, որոնք 24–ժամյա ռեժիմով հսկում են այգին ու կենդանիներին։

Նախորդ տարի այգում շարունակվել են բարեկարգման աշխատանքները։ Նորոգվել է 13 ազատավանդակ, փոխվել են որոշների ապակիները։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print