Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է Կապանի ԲԿ:
Այսօր, ժամը 18:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է Կապանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և վարորդներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է Կապանի ԲԿ:
—

