Եթե քաղաքացին ունի գաղափար, որն անդրադառնում է շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակին և մեղմացնում է ճգնաժամից առաջացած խնդիրները, կարող է դառնալ Հաբ Արցախի նոր ծրագրի մասնակիցը։
Հաբ Արցախի նախաձեռնած Գաղափարից՝ ազդեցություն ծրագրի գաղափարը առաջացել է շրջափակման պայմաններում և նպատակ ունի օգնել արցախցի երիտասարդներին կյանքի կոչելու իրենց գաղափարներն ու մտահաղացումները։ Եթե քաղաքացին ունի գաղափար, որն անդրադառնում է շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակին և մեղմացնում է ճգնաժամից առաջացած խնդիրները, կարող է դառնալ Հաբ Արցախի նոր ծրագրի մասնակիցը։
Գաղափարից՝ ազդեցություն ծրագրի ժամանակ շեշտը դրվելու է հիմնականում ՏՏ ոլորտի վրա։ Ծրագիրն աջակցելու է 6 ձեռներեցի՝ իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները բիզնես մոդելների վերածելու ինչպես նաև իրենց գաղափարի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու գործում։ Գաղափարը ներկայացնելուց հետո, արդեն, հայտնի է լինելու թե դրանց կյանքի կոչման համար ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ, ինչպե՞ս կարող են իրականացնել, ո՞վ կարող է օգնել։
–