Այս մտքերը Միքայելը որպես հաղորդավար ասել է ապրիլյան քառօրյայում նահատակված տղաներին նվիրված միջոցառմանը՝ չպատկերացնելով, որ տարիներ անց հանուն հայրենքի փրկության կհերոսանա նաև ինքը:
«Հոգիս պահեք ձեր սրտերում և ես կգամ» պատգամին ականջալուր Միքայելի հավատարիմ ընկերները կազմակերպել են հուշ երեկո նվիրված հերոս ընկերոջը՝ Միքայել Միրզոյանին: Նա կդառնար 21 տարեկան: Էկրանին Միքայելի մանկությունից պատանեկություն անցած ճանապարհի ակնթարթներն են, նրան ճանաչողների սրտերում՝ ցավի, կարոտի վերհուշը:
Սախարովի անվան դպրոցի իննամյա դասարանի շրջանավարտը դառնում է Շուշիի տեխնոլոգիական քոլեջի, հետո նույն համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող: «Հայրենիքի փորձության պահին եզակի սխրագործություններով փայլեցին նաև այս բուհի ուսանողները, իսկ նրանցից շատերը դարձան հավերժի ճամփորդներ»: Այս մտքերը Միքայելը որպես հաղորդավար ասել է ապրիլյան քառօրյայում նահատակված տղաներին նվիրված միջոցառմանը՝ չպատկերացնելով, որ տարիներ անց հանուն հայրենքի փրկության կհերոսանա նաև ինքը:
–