Կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել է:
Փետրվարի 21-ից Արցախի հանրապետության քաղաքացիներն առևտրի կետերից կտրոնով կարող են գնել նաև ձու, միրգ, բանջարեղեն ու լվացքի փոշի: Կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել է: Մեկ անձի հաշվով ամսվա կտրվածքով 10 ձու, մեկ տուփ լվացքի փոշի, 4 կիլոգրամ միրգ և 6 կիլոգրամ բանջարեղեն:
Միրգն ու բանջարեղենը քաղաքացին ամսվա մեջ ստանալու է երկու անգամ՝ 2 և 3-ական կիլոգրամ: Եթե առաջին փուլում Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցողներն ու օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է մոտենային բնակարանային հարցերի կոմիտե, ապա հիմա՝ տվյալների առկայության պարագայում, սպասարկում են նաև մյուս կետերում:
–