Լեւոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Գրոսմայստերը մասնակցում է WR Chess Masters մրցաշարին։

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի երրորդ տուրում սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ եւ հաղթանակ տարավ 31-րդ քայլում։

Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Աբդուսատորովը 1,5 միավորով երկրորդն է։

WR Chess Masters մրցաշարի հաղթողը կստանա 40 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին անդամ  Լեւոն Արոնյանը տեղափոխվել է ԱՄՆ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print