Տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա։
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
— —


