ՀՀ վարչապետի խոսքով աշխատանքներ են տարվում այդ մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ։
Մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված: Այս մասին նախօրեին Մյունխենում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով վարողի այն դիտարկումը, որ ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չէ եւ Հայաստանը կարող է լքել այն, հայտնում է news.am-ը։
«Գիտեք, մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել: Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է նա:
– –