«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը կվերականգնվի։
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել էին, որ Հայաստան ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Պատճառը Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի խցափակումն է եղել։
– –