Թուրքիան չի միանա Մոսկվայի դեմ պատժամիջոցներին․ Չավուշօղլուն՝ Բլինքենին

Փետրվարի 20-ին Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Անկարան չի միանա Մոսկվայի դեմ միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:

«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, բայց հավատարիմ ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում և վերահսկում իրավիճակը, որպեսզի ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները չշրջանցվեն Թուրքիայի տարածքով»,- ասել է Չավուշօղլուն։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print