Հարգանքի տուրք Ստեփանակերտի հուշահամալիրում 

Փետրվարի 20-ը հայ ժողովրդի ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքն է խորհրդանշում:

Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պետական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ևս՝ ծաղկեպսակ են դրել ի հիշատակ Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված հայորդիների:

Փետրվարի 20-ը հայ ժողովրդի ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքն է խորհրդանշում: Արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը: Հանուն նահատակների, երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կշարունակի իր հավերժական ընթացքը. դրանում առավել քան վստահ են Արցախի խորհրդարանականները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print