Երեւանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար

Մասնակցության հայտ են ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը:

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 22-23-ը կանցկացվի Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշմարատի մինչեւ 23 տարեկանների մրցաշար»,- հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Մասնակցության հայտ են ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը:

Մրցաշարի բացումն ու եզրափակիչները տեղի կունենան փետրվարի 23-ին, 12:00-ից:

Հուշամրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print