Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է, «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ հատվածը և Լոռու մարզի ավտոճանապարհները։
Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։
Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
– –