Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է նկարիչ Սալվադոր Դալիի երկու հարյուրամյա նկարները, որոնք գողացել էին անցյալ տարի Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կողոպուտի ժամանակ, հայտնում է CNN-ը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ բերման են ենթարկվել 50, 53 եւ 55 տարեկան երեք եղբայրներ, որոնցից առգրավվել են նկարչի 1922 թվականի երկու նկարները։ Ոստիկանությունը նաեւ առգրավել է արվեստի այլ գործեր, այդ թվում՝ իսպանացի նկարիչ Ժոան Միրոյի գրաֆիկական աշխատանքները, շքեղ ժամացույցներ և արժեքավոր մետաղադրամներ և թղթադրամներ:
Արվեստի գործերը վավերացվել են Գալա-Սալվադոր Դալիի հիմնադրամի կողմից, որը պաշտպանում է հանգուցյալ նկարչի գործերի իրավունքները, հայտնել է ոստիկանությունը:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ևս երկու անձի՝ գողացված ապրանքներ ստանալու համար։
— —