Գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի․ Պաշտպան

Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում»։

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործով է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Երեկ 20։10-ի սահմաններում որպես մեղադրյալ ձերբակալվել է Խաչատուրովը։ Ըստ էության, Օհանյանի գործով է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մեղադրանքը «փողերի լվացմանն» է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։ Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում» »,–ասաց պաշտպանը՝ հավելելով, որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը` տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։

Փաստաբանը վստահեցրեց, որ Խաչատուրովն առնչություն չունի այդ գույքի հետ։ Նա հայտնեց, որ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի էր արդյոք։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print