Նախատեսում եմ այցելել Իրան. Լուկաշենկո

Լուկաշենկոյի խոսքով իր այցը Իրան կբարձրացնի համագործակցության մակարդակը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի կեսերին կայցելի Իրան։ Իր այցի մասին նա հայտարարել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սաիդ Յարիի հետ հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Գիտեք, որ մոտ ապագայում՝ մարտի կեսերին, ես նախատեսում եմ Իրանի նախագահի հրավերով այց կատարել Իրան։ Եվ այնտեղ մենք կքննարկենք մեր հարաբերությունների կարևոր հարցերը… Սա կլինի մեր նշանակալից հանդիպումն ու բանակցությունները Իրանում, որոնք մեզ կբերեն համագործակցության ավելի բարձր մակարդակի»,- ասել է Լուկաշենկոն:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print