Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճել է 2.8 անգամ

Նախորդ տարվա համեմատ այն աճել է 10.3%-ով:

2022թ.-ին ԵԱՏՄ երկրներում փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 80.6 մլրդ դոլար, ինչը Միության ստեղծման պահից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է. նախորդ տարվա համեմատ այն աճել է 10.3%-ով:

2022թ.-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն ավելացրել են արտահանումը ԵԱՏՄ երկրներ 9.8 մլրդ դոլարով (տարեկան 1.4 անգամ), որից միայն Ռուսաստան՝ 9.5 մլրդ դոլարով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 1.6 մլրդ դոլարով կամ 2.8 անգամ:

Հարկ է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29.3%-ից աճել է մինչև 46.8%:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print