Ավելի վաղ ԵՄ-ն երկարաձգել էի Իրանի դեմ պատժամիջոցները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ ապագայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության դեմ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Փետրվարի 20-ին ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները, այսպես կոչված, «բողոքի ցույցերը ճնշելու» պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձ և 2 կազմակերպություն: Սև ցուցակում ընդգրկված անձանց թվում են պաշտոնյաներ, անվտանգության ուժեր, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ, այդ թվում՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և կրթության նախարար Յուսեֆ Նուրին: Պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձինք ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ են։
Ինչպես փետրվարի 15-ին հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրամիությունը մտադիր է նաև փետրվարի 24-ին Իրանի դեմ պատժամիջոցների առանձին բլոկ մտցնել՝ որպես հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի մաս։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ։
Թեհրանը բազմիցս զգուշացրել է Արեւմուտքին իր միջամտողական վարքագծի հետեւանքների մասին՝ նշելով, որ նման միջոցներն անպատասխան չեն մնա։
– –