Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին։
«Մոսկվան կասեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին»,- Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը դուրս չի գալիս պայմանագրից։
«Այս տարվա փետրվարի սկզբին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ռուսաստանին ուղղված փաստացի պահանջ հնչեց, ինչպես իրենք ենք արտահայտվում, «վերադառնալ Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի կատարմանը», այդ թվում՝ թույլ տալ տեսչական գործունեություն իրականացնել մեր միջուկային, պաշտպանական օբյեկտների նկատմամբ ։ Դա աբսուրդի թատրոն է։ Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին։ Իսկ հիմա նրանք ուզում են նաև մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում»,- նշել է Պուտինը։
–