Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։
Այսօր դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժեւորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ եւ աջակցել Հայաստանի ու հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին»,- նշել է դեսպան Քվինը։
–