Գիրք նվիրելու օրվա միջոցառումներից անմասն չմնաց նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Ընկերության նախաձեռնությամբ և Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ մարզի սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Քաջարան և Կապան համայնքների գյուղական բնակավայրերի դպրոցականները գրքեր ստացան։
Գրքերի ցանկում էր նաև Զառա Պետրոսյանի հեղինակած «Խաղ ու պար» ժողովածուն, ով տեսաուղերձով իր շնորհավորանքը հղեց սյունեցի ընթերցասերներին։
Հիշեցնենք՝ ժողովածուն լույս է տեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ՝ կրթական նախաձեռնությունների աջակցության ծրագրերի շրջանակում։











— —