Վարդան Ջհանյանը շեշտեց, որ կառավարությունը պատրաստակամ է թափանցիկ օրենսդրական դաշտում աշխատելու համար։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Հայաստանում միջազգային մակարդակի միակ խոշոր հանքագործական կազմակերպություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
«Երկրորդ այդպիսի կազմակերպություն պետք է լիներ Ամուլսարի հանքը։ Բայց այն ինչ պատահեց Ամուլսարի հետ, շատ վատ էր: Արեւմտյան միջազգային ներդրողները փորձում էին Հայաստանում սկսել մի մեծ նախագիծ, ինչը չստացվեց, չնայած նրանք ոչ մի օրենք չէին խախտել: Երբ խոսում ենք ԶՊՄԿ-ից, որի վճարած հարկերը շատ մեծ են, մի այդպիսի կորուստ վերջին 4-5 տարում ունենք Ամուլսարի դեպքում: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների չիրականացված մուտքի մասին է: Մյուս այդպիսի հանքը Թեղուտն էր, բայց հուսանք, որ կգործի: Այս երկու կազմակերպությունները մեր ոլորտի մոտ 50%-ի չափ արտադրանք կարող էին տալ, բայց չեն գործում»։
Վարդան Ջհանյանը ընդգծեց, որ կառավարությունը պատրաստակամ է թափանցիկ օրենսդրական դաշտում աշխատելու համար։
—