Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում

Զոհեր եւ վիրավորներ չկան։

Արցախի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հաղորդվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկատվական տեղեկագրում։ Զոհեր եւ վիրավորներ չկան։

«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ բանակցային գործընթացը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print