72 օր է Արցախը շրջափակման մեջ է

5 բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է Հայաստան բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։ Արևիկ բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում 5 երեխա կա, Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ 7 բուժառու: Նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 277 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում դեռ դադարեցված են պլանային վիրահատությունները։ Մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

755 տնտեսվարող սուբյեկտ, ընդհանուրի 17,7%-ը, շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 28,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

ԿԿԿ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print